Արիա (երաժշտություն)
Արիա (իտալ.՝ aria — օդ) վոկալային ստեղծագործություն նվագակցումով՝ մեկ ձայնի համար, դրամատիկական մենախոսությանը համապատասխան, հիմնականում օպերայի, օպերետի, օրատորիայի կամ կանտատի կազմում։ Արիայի տակ կարող է նաև նկատի առնվել երգային բնույթի երաժշտա-գործիքային պիես։
Արիան առանձնանում է երգելու տարբեր ձևերով․ երբեմն դժվար, վիրտոուզ բնույթով։ Հաճախ արիաները նախորդում են երաժշտական արտասանությանը։ Արիայի տարատեսակություն է հանդիսանում արիետտան[1]։
Իր պատմական զարգացման ընթացքում արիան, ինչպես օպերային ձև, անցել է զարգացման տարբեր աստիճաներ։ Իտալական օպերա-սերիայի համար բնորոշ է արիայի դասակարգումը՝ կախված այն զգացմունքներից, որոնք նրանք արտահայտում են․ վրեժի, բողոքի, սիրային, հերոսական արիաներ։ Արիան օպերա-սերիայի մեջ ունեցել է եռամաս ձև, որում երրորդ մասն ամբողջովին կրկնում էր առաջինը։ Կան երկու մասից կազմված արիաներ, որոնցում առաջին մասի դանդաղ և արագ երկրորդ մասի հակադրությամբ ցուցադրվում են գործող անձի վերապրումները։ Առանձնացնում են նաև պատմվածքների և մենախոսությունների արիաներ[2]։
Արիոզոն փոքր ծավալով արիան է։ Արիոզոին բնորոշ է ազատ կոմպոզիցիան, որպես կանոն, դա գործող անձերից մեկի մենախոսությունն է։ Նրա հետ կապում են երկու այլ տերմիններ։ Կաբալլետայի մեջ տարբերությունը երաժշտության և բառերի հերոսական բնույթն է, իսկ կավատինայի մեջ գերիշխում է երգի ռոմանտիկ նրբերանգը[3] ։
Կարդալ նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Oxford Companion to Music, «Concert aria»
- ↑ Рацкая Ц. Оперные формы. — М.: Советский композитор, 1962. — С. 14—18. — 48 с. — (Беседы о музыке). — 20 000 экз.
- ↑ Ф. С. Капица История мировой культуры. — ACT : Слово, 2010. — 606 с. — ISBN 978-5-17-064681-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիա (երաժշտություն)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 59)։ |